Ամիսներ առաջ նավակով փախուստի դիմած Եմենի նախագահը վերադարձել է հայրենիք
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադին վերադարձել է հայրենիք, հայտնում է Sky News Arabya-ն:
Խադին ժամանել է կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող Ադեն քաղաք: Մոտ ժամանակներս նա այնտեղ կաշխատի:
Եմեն վերադարձից հետո Խադին իր առաջին հրամաններն է արձակել՝ նշանակելով երկրի նավթի, առողջապահության, սպորտի ու երիտասարդության նախարարների:
Զորքերը փորձում են երկրի մայրաքաղաք Սանան հետ գրավել հուսիթ ապստամբների ձեռքից:
Հիշեցնենք, որ Խադին երկրից փախել էր նավակով: