Բաժիններ՝

Արմեն Մովսիսյանին կհուղարկավորեն հարազատ գյուղում

Գերմանիայում սեպտեմբերի 21-ին, 53 տարեկան հասակում մահացած Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին հուղարկավորելու են հարազատ գյուղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:

«Ամենայն հավանականությամբ Արմեն Մովսիսյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն սեպտեմբերի 23-ին, հաջորդը օրը Երևանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը: Սեպտեմբերի 24-ին Մովսիսյանին կհուղարկավորեն իր հարազատ՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում»,- ասաց Ռուբեն Թադևոսյանը:

Արմեն Մովսիսյանի մոտ ուռուցք էր հայտնաբերվել և նա տեւական ժամանակ բուժման կուրս էր անցնում արտերկրում:

Արմեն Մովսիսյանը Էներգետիկայի, ապա Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է եղել 13 տարի՝ 2001-2014 թվականներին:

news.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս