Սլովենիան փախստականների պատճառով փակել է Խորվաթիայի հետ սահմանը
Խորվաթիայի կողմից փախստականների մեծ հոսքի պատճառով Սլովենիայի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջությամբ փակել երկիր մուտքը, հայտնում է М1 հեռուստաալիքը:
«Սլովենիան փակել է իր սահմանը ավտոմոբիլների ու հետիոտների համար: Սլովենիայի կողմից Խորվաթիա շարունակում են գնալ ավտոմեքենաներ»,- հայտնում է հեռուստաալիքի թղթակիցը:
Նա նաև հայտնել է, որ ներկայում մեծ թվով փախստականներ են հավաքվել, ովքեր սպասում են անցումի բացմանը: Հասարակական կարգը պահպանելու համար Սլովենիայի սահմանի երկայնքով շարվել են ոստիկաններ:
Աելի վաղ երկրի ՆԳՆ ղեկավարի տեղակայլը հայտարարել էր, որ Սլովենիան գրանցել է ավելի քան 1,5 հազար փախստականի երկու օրում: