Բաժիններ՝

Օբամեյանգը գրազ է եկել Տուխելի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» և Գաբոնի հավաքականի հարձակվող Օբամեյանգը լրագրողներին խոստովանել է, որ ունի շատ կերևոր նպատակ ՝ մրցաշրջանի ընթացքում խփել 20 գոլ։

«Իմ նպատակը 20 գոլ խփելն է: Նույնիսկ գրազ եմ եկել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ»,- անկեղծացել է հարձակվողը SPORT1.de-ին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ խփել է 25 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն իր ակտիվում ունի 9 գոլ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս