«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի», օֆշորային հետքերը մամուլի հորինածն է. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե ովքեր են ՀԷՑ-ի գնորդները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Գ.Սահակյանը հորդորեց սպասել կառավարության պարզաբանմանը:

«Դա իմ լիազորություների շրջանակում չէ: Սպասեք մինչև կառավարությունը կպարզաբանի: Խնդիրը հետևյալն է, թե ինչպիսի նենգություններ կլինեն, և պարզ կդառնան, եթե տվյալ ընկերությունը որոշակիորեն տեսնենք ինչպիսի հնարավորություններ ունի և ինչպես հետագայում կգործարկի էլցանցերը»,- ասաց Գ.Սահակյանը՝ հավելելով, որ գնորդ կազմակերպության՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի», օֆշորային հետքերը մամուլի հորինածն է:

Տեսանյութեր

Լրահոս