Աֆղանստանում թալիբները հարձակվել են բանտի վրա ու ազատել հարյուրավոր բանտարկյալների
«Թալիբան» իսլամիստական շարժման գրոհայինները հարձակվել են աֆղանական Գազնի քաղաքի վրա: Ինչպես հայտնում է Reuters-ը, նրանք ազատ են արձակել հարյուրավոր բանտարկյալների:
Գազնի նահանգի նահանգապետի տեղակալ Մուհամմեդ Ալի Ահմադին պատմել է, որ գևահայինները զինվորական համազգեստներով են եղել:
Նրա խոսքով՝ գրոհի ընթացքում սպանվել է անվտանգության 4 աշխատակից, ևս 7 մարդ վնասվածքներ է ստացել: Կորուստներ կան նաև թալիբների շարքերում՝ սպանվել է 3 գրոհային, հայտնում է Associated Press-ը:
Ալի Ահմադին հայտնել է նաև, որ 352 բանտարկյալ փախչել է, նրանցից 150-ը եղել են թալիբներ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը, իր հերթին, հայտնել է, որ հարձակմանը, բացի գրոհայիններից, մասնակցել է 3 մահապարտ-ահաբեկիչ:
Ընդ որում՝ նրա տվյալով, գրոհի ընթացքում սպանվել է մոտ 40 մարդ, որոնց թվում՝ աֆղանցի ուժայիններ ու բանտապահներ:
Մահապարտների մասին տվյալները հաստատում է նաև Reuters-ի թղթակիցը, ով այրված ավտոմեքենա է հայտնաբերել բանտի գլխավոր մուտքի մոտ: