ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը
Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016թ. մարտը երկարաձգելու վերաբերյալ որոշմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵՄ-ում իր աղբյուրին:
Գործակալության տվյալով՝ որոշումը կայացվել է Ընդհանուր գործերով խորհրդի նիստում: Այդպիսով, պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանից ու Ուկրաինայից մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ովքեր մեղադրվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը խաթարելու մեջ:
ԱՄՆ-ն ու ԵՄ անդամ-երկրները պատժամիջոցներ էին սահմանել մի շարք ռուս պաշտոնյաների ու քաղաքական գործիչների դեմ 2014թ. մարտին:
Պատճառը Ղրիմի բռնակցումն է Ռուսաստանին ու Ուկրաինայի արևելքում ծագած կոնֆլիկտը: Հաստատվել է նաև այն մարդկանց ցուցակը, ովքեր չեն կարող մուտք գործել