ԼՂՀ ԿԸՀ-ն ներկայացրել է շրջկենտրոններում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Նախնական տվյալներով Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Մարդիի Աղաջանյանը, օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 1212 ընտրողներից` 674-ը: Մյուս թեկնածու ` Վլադիմիր Միքայելի Բալասանյանի օգտին գրանցվել է 496 քվեարկություն:
Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք էջը:
Աղբյուրի փոխանցմամբ` նախնական տվյալներով, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Միշա Գրիգորի Գյուրջյանը ում օգտին են եղել ընդհանուր 1666 քվեարկություններից 1103-ը: Մյուս թեկնածու` Լևոն Բորիսի Ստեփանյանի օգտին քվեարկել է 469 ընտրող:
Մարտունու քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Մհեր Վլադիկի Խաչատրյանը, ում օգտին քվեարկել են քվեարկության ընդհանուր 1790 մասնակիցներից ` 1655-ը:
Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Արտյոմ Ռոբերտի Սարիբեկյանը, ում օգտին է եղել 1086 քվեարկություններից 598-ը: Մյուս թեկնածու Արթուր Վլադիմիրի Սահակյանի օգտին գրանցվել է 454 քվեարկություն:
Նշենք, որ ԼՂՀ մյուս շրջկենտրոններում համայնքի ղեկավարի ընտրություններ չեն անցկացվել:
Հիշեցնենք, որ նախօրեին` սեպտեմբերի 13-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: