Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն սկսել է զբաղվել մարդկային օրգանների վաճառքով

Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում բացել են «մասնագիտացված կլինիկա»:

Ինչպես հայտնել է Նայվան նահանգում Իրաքի «Քրդստանի Դեմոկրատական կուսակցության» պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիին, ԴԱԻՇ-ի զինյալները երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի՝ Մոսուլի պալատներից մեկում բացել են կլինիկա, որը մասնագիտանում է մարդկային օրգանների առուվաճառքի վրա»:

Նրա խոսքով՝ քաղաքային բանտերի բոլոր բանտարկյալներին ԴԱԻՇ-ի զինյալներն ընտրության առաջ են կանգնեցնում՝ կա՛մ նրանց սպառնում է մահ, կա՛մ համաձայնում են որոշակի օրգանի հեռացման ԴԱԻՇ-ի «բժիշկների» կողմից:

Ինչպես հայտնել է Մամուզինին, այդ կլինիկայում կատարվում է ոչ միայն իսլամիստների հակառակորդների օրգանների դուրսբերում, այլև հենց ԴԱԻՇ-ի զինյալների, ովքեր սպանվում են Իրաքի զորքերի դեմ մարտեր մղելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս