Կալիֆոռնիայում ուժեղ հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 400 տուն
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածը պատուհասած ուժեղ հրդեհների հետևանքով ավերվել է 400 տուն, հայտնում է Associated Press-ը:
Կալիֆոռնիայի անտառային տնտեսության ու հրշեջ պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչների տվյալով՝ ավերվել է նաև երկու բազմաբնակարան համալիր ու 10 ձեռնարկություն:
Ավելի վաղ հաղորդվում էր Լեյք շրջանում նվազագույնը 100 տների ոչնչացման մասին, Սակրամենտո քաղաքից հարավ-արևելք ավերվել էր 81 տուն ու 51 գյուղատնտեսական կառույցներ: Հաղորդվում էր նաև 1 հրշեջի մահվան մասին:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը արտակարգ դրություն է սահմանել նահանգի հյուսիսում՝ Լեյք ու Նապա շրջաններում՝ կապված անտառային հրդեհների հետ: