Երևանում ամտոմեքենա է այրվել. կա տուժած
Սեպտեմբերի 13-ին, ժամը 06.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի և Ե. Թադևոսյան փողոցի խաչմերուկում` «Սպորտդպրոցի» մոտակայքում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի 171 ՕS 61 պետհամարանիշով (վարորդ` 1980 թ. ծնված Կ. Մ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակիշի (վարորդ Հ. Ն.) 27 LL 443 պետհամարանիշով ավտոմեքենային և բռնկվել: Կ. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.28-ին, մարվել` 06.31-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: