«Չելսին» ինձ չի հեռացնի, և ես չեմ գնա թիմից. Մոուրինիո
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ չնայած մրցաշրջանի ձախողված մեկնարկին, ինքը չի պլանավորում հեռանալ իր պաշտոնից: Անգլիայի առաջնության 4-րդ տուրից հետո «կապույտները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը և առաջատար «Մանչեսթեր Սիթիից» ետ են մնում 8 միավորով:
«Ես ոչ մի հանգամանքում չեմ ցանկանում գնալ «Չելսիից»: Ակումբը նույնպես չի ցանկանում, որպեսզի ես գնամ: Ես ոչ մի տեղ չեմ գնա, իսկ ակումբն ինձ չի հեռացնի: Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում, ապա նա ուղղակի չգիտի իրավիճակը: Մենք պրոբլեմ ունենք: Մեր արդյունքները չեն համապատասխանում սպասումներին, և դա պրոբլեմ է:
Ես վատ տրամադրություն ունեմ և ես ուրախ եմ, որ վատ տրամադրություն ունեմ: Եթե ես լավ տրամադրություն ունենայի այն ժամանակ, երբ թիմը պրոբլեմ ունի, դա ուրիշ Մոուրինիո կլիներ: Իսկ ես չեմ ուզում փոխվել: Ինձ չեն ուրախացնում թիմի
արդյունքները, բայց ես ավելի քրտնաջան եմ աշխատում, քան երբևէ: Միասին մենք կհաղթահարենք դժվարությունները»,- Մոուրինիոյին ցիտում է Goal պորտալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը