Բաժիններ՝

Ինչու են ադրբեջանցիները ծնկի եկել, երգել, պարել Մանվել Գրիգորյանի առաջ. բացառիկ մանրամասները ներկայացնում է գեներալը. shamshyan.com

Հակառակորդը իմ առջև ոչ միայն ծնկի է եկել, լացել, այլ վախտին նաեւ երգել ու պարել է, որ խնայենք։ Չեմ կարծում, որ մոռացել են, բայց անձամբ եմ հիշեցնում։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին։ Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

-Պարոն գեներալ, հաշվի առնելով վերջին շրջանում սահմանում առաջացած լարվածությունը եւ բնակչության մտահոգությունը՝ նախ ուզում եմ հարցնել՝ պատերազմի ռեալ վտանգ կա՞, թե՞ ոչ։

-Հայ ժողովրդի համար պատերազմի ռեալ վտանգը սկսել է Հայկի և Բելի ժամանակներից, իսկ արցախյան պատերազմի մասով արդեն 26-րդ տարին է, ամեն վայրկյան տարբեր կարգավիճակներով մեծ վտանգներ կան։ Այսօր էլ սահմանին լարվածությունը շատ է, բայց ես վստահ եմ, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու այդքան հնարավորություն չունի, մանավանդ, որ մեր նախագահ Սերժ Սարգսյանը գոյություն ունի։Մեր նախագահը Ալիեւի հորն է հաղթել, ուր մնաց՝ տղային չհաղթի։ Չի կարելի ասել՝ պատերազմ չի լինելու, բայց մեծ մասամբ ես վստահ եմ Հայոց բանակի վրա, մեզ վրա, մեր ժողովրդի վրա։ Ադրբեջանը չի կարող պատերազմի գնալ, որովհետեւ պարտվելու է։ Բայց լարվածությունը, այո, մեծ է՝ նախորդ տարիների համեմատ։Մենք սրանից ավելի ծանր վիճակներ ենք ունեցել։ Լուրջ պատերազմներ ունեցել 1994թ-ին։

-Ի՞նչ է, Ադրբեջանը այս ընթացքում մոռացա՞վ իր անցյալը։

-Չեմ կարծում, որ դա մոռանալ կլինի։ Բայց ես անձամբ հիշեցնում եմ՝ իմ առջեւ ոչ միայն ծնկի են եկել, լացել, այլ վախտին նաեւ երգել ու պարել են։ 1994թ-ին Մարտակերտում, երբ տեսան առաջին գծով անցնելուց, սկսեցին երգել ու պարել իմ առաջ, որ խնայենք։ Նրանք այլ երկրների էին անգամ խնդրում, որ խաղաղության գնանք։ Ես միշտ առաջ գնալու հնարավորություն ունեցել եմ։ Ես դեռ ոչ մի անգամ չեմ նահանջել, բայց 1993թ-ից հետո միշտ առաջ ենք գնացել՝ ազատագրել ու ազատագրել։

-Այս ամենով հանդերձ՝ բնակչության մոտ հիմնականում մտահոգություն են առաջացնում վերջին շրջանի զորավարժությունները եւ նախագահի խորհրդակցությունները ուժային կառույցների հետ:

-Մեր նախագահը 1989թ-ից խորհրդակցություններ է անցկացնում։ Նա մեր Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն է։ Պատմության մեջ առաջին անգամ այս մաստշաբի զոավարժություն է անցկացվում Հայաստանում։ Փոխանակ հպարտանան, խուճապի են մատնվու, հա՞։ Ավելին, սա միասնական զորավարժություն էր։ Բոլորը իրենց առաջ դրված խնդիրը պատվով կատարեցին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս