«Լյուբեի» մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը շտապ հոսպիտալացվել է Իսրայելում
Պյատիգորսկի քաղաքային ադմինիստրացիայի մամլո ծառայությունից հայտնել են, որ «Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուևը, ում համերգը պետք է տեղի ունենար քաղաքի 235-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում, շտապ կարգով հոսպիտալացվել է:
Այս մասին նշվում է Պյատիգորսկի պաշտոնական պորտալում:
«Անսպասելի փոփոխություն եղավ համույթի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևի շտապ հոսպիտալացումից հետո Իսրայել: Պյատիգորսկում «Լյուբե» խմբի համերգը չեղյալ է հայտարարվել: Համերգի կազմակերպիչներն ու անձամբ արտիստը ներողություն են խնդրում պատճառված անհանգստության համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: