Բաժիններ՝

Ուկրաինան, Աֆրիկայի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, Գաբոն է. Սաակաշվիլի

Ուկրաինայում տնտեսական զարգացման մակարդակն իջել է՝ հասնելով աֆրիկյան Գաբոնի մակարդակին, ու որպեսզի ցուցանիշները վերադառնան նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ժամանակների մակարդակին, հարկավոր է 15 տարի զարգացման ներկայիս տեմպերի պայմաններում: Նման կարծիք է հայտնել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:

«Ուկրաինայի ՀՆԱ-ն կրճատվել է 184 մլրդ դոլարից մինչև 115 մլրդ դոլարի, այսինքն՝ բնակչության 1 շնչի հաշվարկով նվազել է՝ հասնելով Գաբոնի մակարդակին: Ուկրաինան, Աֆրիկայի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, Գաբոն է»,- ասել է նա «Շուստեր-Live» հաղորդման ժամանակ:

Սաակաշվիլին մատնանշել է ստվերային տնտեսության ավելացումը:
«Ստվերային տնտեսությունը հասել է 32%-ից մինչև 47%-ի՝ ներկայիս կառավարության 1,5 տարվա աշխատանքի հետևանքով: Ստվերային տնտեսությունը ավելացել է, որքան էլ մեզ ասեն, որ պայքարում են: Դա միջազգային կազմակերպությունների փաստն է: Դա սպանում է բիզնեսը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև հայտնել է, որ 53 բանկերի փակման պատճառով կորցրել են մոտ 400 մլրդ գրիվնա (18,5 մլրդ դոլար):

«Եթե Ուկրաինան այսպես զարգանա՝ տարեկան 2-3%, ապա մենք միայն 15 տարի անց կհասնենք Յանուկովիչի վերջին տարվա (2013թ.) ցուցանիշներին»,- եզրակացրել է Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս