Բաժիններ՝

Քաղցկեղով հիվանդ դերասան Անդրեյ Գայդուլյանը դիմել է իր երկրպագուներին

Ռուս դերասան, «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանը, ում մոտ մի քանի ամիս առաջ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել, պատմել է գերմանական կլինիկայում բուժման մասին:

Նա հիվանդության հայտնաբերումից հետո առաջին անգամ դիմել է իր երկրպագուներին: Իր Instagram-ում դերասանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում ու արդեն լավանում է:

«Ես սկսել եմ առողջանալ: Հիվանդության մեջ բեկումնային պահ է հասել: Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ ճիշտ ուղով է ընթանում, ու ես շարժվում եմ դեպի առողջացում»,- ասում է Գայդուլյանը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար ու հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկարողանա վերադառնալ Մոսկվա ու շարունակել աշխատանքը:

«Աստված տա, որ շուտով վերադառնամ Մոսկվա ու զբաղվեմ նրանով, ինչով զբաղվել եմ: Ինչ-որ մեկի կուրախացնեմ, ինչ-որ մեկի կնյարդայնացնեմ իմ ստեղծագործությամբ: Կապրեմ այնպես, ինչպես ապրել եմ»,- ասում է դերասանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին 31-ամյա դերասանը 31-ամյա դերասանը տեղափոխվել էր ուռուցքային կենտրոն խոսքի ու շնչառական խնդիրների պատճառով:

Նրա մոտ հայտնաբերվել էր երկրորդ աստիճանի ուռուցք: Ուռուցքի նմուշների անալիզը ցույց է տվել, որ այն չարորակ է: Նրան քիմիաթերապիա է նշանակվել:
Օգոստոսին նա մեկնել է Գերմանիա, որտեղ ենթադրաբար կմնա մինչև 2016 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս