Բաժիններ՝

Մեքքայի գլխավոր մզկիթում 87 ուխտավոր է զոհվել կռունկի ընկնելու հետևանքով

Մեքքայի Ալ-Հարամ մզկիթում կռունկի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 87 մարդու, ևս 80 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում կատարելով Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներին:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այսօր երկրում խոշորագույն Ալ-Հարամ մզկիթում: Զոհերի մեծն մասն ուխտավորներ են, ովքեր հաջ էին կատարում իսլամի համար սրբազան վայրերով:

Նախնական տվյալների համաձայն՝ շինարարական կռունկի վայր ընկնելու պատճառը եղել է ուժեղ քամին: Այն ընկել է մզկիթում հավաքված հարյուրավոր ուխտավորների վրա:

Ներկայում դեպքի վայրում աշխատում են փրկարարական բրիգադներն ու բժիշկները: Ալ-Մասջիդ ալ-Հարամում (Արգելված մզկիթ) է պահվում իսլամի գլխավոր սրբավայրը՝Կաաբան:

Սաուդյան իշխանությունները մոտ 2 տարի այնտեղ լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են կատարում:
Մեքքայում ու Մեդինայում սրբավայրերով հաջի հիմնական ծեսերը տեղի կունենան սեպտեմբերի 21-26-ը: 112853_src_640x1135
4086603_640x1141 mekka_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս