Բաժիններ՝

Եվրոպական դատարանը աշխատավայր հասնելու ճանապարհը հայտարարել է աշխատանքային օրվա մաս

Եվրոպական դատարանը վճռել է, որ ժամանակը, որը ծախսվում է աշխատավայր հասնելու վրա, պետք է համարվի աշխատանքային օրվա մաս:

Դա, սակայն, ինչպես հայտնում է BBC-ն, վերաբերում է միայն այն աշխատակիցներին, ովքեր չունեն մշտական գրասենյակ, օրինակ՝ տուն գնացող հիվանդապահուհիներին կամ առևտրական շրջիկ գործակալներին:

Այսուհետ, գործատուները պետք է իրենց ենթակաների գրաֆիկն այնպես կազմակերպեն, որ օրվա մեջ նրանց գալ-գնալը խլի հնարավորինս քիչ ժամանակ, իսկ նշանակետը լինի, որքան հնարավոր է տանը մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս