ԴԱԻՇ-ը մուսուլման փախստականներին մեղավորներ է հայտարարել
ԴԱԻՇ-ը մուսուլման փախստականներին մեղավորներ է հայտարարել: Նրանք մեղավոր են այն բանում, որ երեխաներին տանում են «անհավատների» աշխարհ՝ ենթարկելով գայթակղությունների, հայտնում է Reuters-ը:
«Իմացեք, որ իսլամի հողերը թողնելն ու անհավատների երկիր ճանապարհորդելը ծանր մեղք է, քանի որ դա ճանապարհ է դեպի անհավատությունը»,- ասվում է ահաբեկիչների ամսագրի էջերում:
Հոդվածի հեղինակների խոսքով՝ դա կարող է հանգեցնել այն բանին, որ «ձեր թոռները ու ծոռները հեռանան իսլամից ու ընդունեն քրիստոնեական, աթեիստական կամ լիբերալ հայացքներ»:
Նշվում է նաև, որ այն երկրներում, որտեղ քրիստոնյաները մեծամասնություն են կազմում, երեխաներն իբր թե «այլասերվում են, դառնում թմրամոլ, ալկոհոլիկ»:
Այսօրվա դրությամբ ավելի քան 2 մլն սիրիացի փախստական է գտնվում Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, ևս 1,9 մլն մարդ՝ Թուրքիայում:
Ավելի քան 348 հազար սիրիացի ապաստան է խնդրել եվրոպական երկրներում: