Բաժիններ՝

Apple-ի շնորհանդեսին ներկա փորձագետը՝ iPhone 6S-ից ստացած իր տպավորությունների մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ավանդական ամենամյա շնորհանդեսի ժամանակ Apple-ը ներկայացրեց իր նոր iPhone-ն ու iPad Pro-ն, ինչպես նաև Apple TV-ի համար հավելվածն ու գործառնական iOS 9 համակարգը:

Vesti.net ծրագրի հաղորդավար Պավել Կուշելյովը «Մոսկվա FM» ռադիոկայանի եթերում պատմել է Apple-ի նոր սարքերի մասին:

«Ինձ դուր եկավ 3D Touch (թույլ է տալիս տարբերակել սեղմման երեք աստիճան: Այդկերպ, նոր iPhone-ը ի վիճակի կլինի տարբերակել ուժեղ սեղմումը թույլից ու համապատասխանաբար, կատարել ստանդարտ գործողություններ կամ ցուցադրել մենյուն) տեխնոլոգիան:

Այն 1,5-2 րոպեն, որ ես անցկացրի նոր iPhone-ի հետ, ինձ վրա լավ տպավորություն գործեց, հատկապես նրանով, թե ինչպես է արձագանքում: Այն թրթռում է ավելի քիչ կամ շատ՝ ցուցադրելով, որ հասկացել է հրամանը»,- ասել է նա:

Փորձագետը նշել է, որ iPad Pro-ն պրոֆեսիոնալ գործիք է, բավական թանկ արժեցող ու նախատեսված կոնստրուկտորների ու նկարիչների համար:

Հիշեցնենք, որ պլանշետն ունի 12,9 դյույմ անկյունագիծ (նախորդ iPad-ն ուներ 9,7 դյույմ անկյունագիծ) ու չափերով գերազանցում է անգամ MacBook Air’11-ին: Սարքում ներդրված է նոր A9 պրոցեսոր: Apple-ի ներկայացուցիչ Ֆիլ Շիլլերի խոսքով՝ պլանշետը 80 տոկոսով արագ է աշխատում համակարգիչների մեծ մասից ու 22 անգամ արագ՝ առաջին iPad-ից: 4

iPhone 6S-ն ու iPhone 6S Plus-ը ներկայացված են 4 գույնով՝ մոխրագույն, արծաթավուն, ոսկեգույն ու վարդագույն ոսկի:
Սարքերում ներդրվել է 3D Touch տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ընտրել հավելածի ենթամենյուն, օրինակ՝ կարելի է սեղմել տեսախցիկի կոճակը, ընտրել «Լուսանկարել սելֆի» հավելվածն ու միանգամից գործարկել ֆրոնտալ տեսախցիկը:

Apple Watch-ի համար ներկայացվել է նորացված WatchOS, որտեղ ուղղել են սխալներն ու հավելել են դիզայնի նոր տարբերակներ: Ներդրվել է նաև AirStrip ծրագիրը, որը բժիշկներին թույլ է տալիս տարածությունից հետևել իրենց հիվանդներին, ստուգել սրտխփոցը, անալիզների արդյունքները տեսնել էկրանին:
Apple TV-ում հայտնվել է ձայնային Siri օգնական,խաղեր, գործառնական նոր tvOS համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս