Այսօր կմեկնարկի Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կմեկնարկի Ֆիլհարմոնիկի և ռուս հանրահայտ ջութակահար Վադիմ Ռեպինի ելույթով:

Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է միջոցառման կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-րդ հոբելյանին:
Ջութակահար Վադիմ Ռեպինը փառատոնի բացման համերգին Ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Բրուխի Ջութակի կոնցերտը:

Փառատոնի հյուրերն են կլարնետահար Վենցել Ֆուխսը (Գերմանիա), դաշնակահարներ Ֆրանսուա-Ֆրեդերին Գին (Ֆրանսիա), ալտահար Քիմ Քաշքաշյանը, ջութակահարներ Իդա և Անի Կավաֆյանները (ԱՄՆ), Բորոդին քառյակը, դիրիժորներ Քրիստոֆ Պոպպենը (Գերմանիա), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա), ֆլեյտահար Մասսիմո Մերչելին (Իտալիա), Անուշ Նիկողոսյանը (Հայաստան), Մարիաննա Շիրինյանը (Դանիա), Լևոն Չիլինկիրյանը (Դանիա) և այլք:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը, Ալեքսանդր Չաուշյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի համերգներից մի քանիսը կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Տեսանյութեր

Լրահոս