Սեպտեմբերի 17-ին կմեկնարկի «Երևան ջազ 2015» փառատոնը

«Հակական ջազ» ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-ին կմեկնարկի «Երևան ջազ 2015» փառատոնը, որը կտևի 3 օր՝ 17-ին, 18-ին և 19-ին:

Փառատոնը կանցկացվի ՄՄՀ համերգային դահլիճում, որին կմասնակցեն ինչպես՝ ջազային արվեստի հայ հայտնիները, այնպես էլ՝ հյուրեր արտերկրից: Այս տարի ջազային փառատոնին կհյուրընկալեն Նինո Կատամաձեն, Հյուբերտ Թաբբսը, Ադամ Ստոլերը, Լորեն Ռուբին, Լյուդվիգ Աֆոնսոն, Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լի Գրինբլատը։

«Հակական ջազ» ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանն ընդգծել է, որ սրանք «Երևան ջազ-2015» փառատոնի առաջին քայլերն են, որոնք ամեն տարի շարունակական բնույթ կկրեն։ Ըստ բանախոսի՝ փառատոնի նպատակն է՝ մեկ հարկի տակ հավաքել ջազ, բլյուզ, սոլո և մյուս այլ տեսակի երաժշտության տեղացի և արտասահմանյան ներկայացուցիչներին:

«Մեր հիմնական նպատակներից է՝ «Հայկական ջազ» անունն արտահանել միջազգային շուկա։ Այս նպատակին հետամուտ «Հայկական ջազ» ասոցիացիան աջակցելու է նաև երիտասարդ ջազ երաժիշտներին։ Կփորձենք երիտասարդ երաժիշտներին սովորելու ուղարկել տարբեր երկրներ: Մենք չենք ուզում, որ ջազը մոնոպոլիզացվի միայն Հայաստանում»,- ասաց ասոցիացիայի հիմնադիր անդամ Վազգեն Ասատրյանը։
Փառատոնը նախաձեռնել է «Հայկական ջազ» ասոցիացիան։

Սեպտեմբերի 17-ին ջազ փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն՝ իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս