Արփինե Հովհաննիսյանը՝ իր նշանակման մասին. «Հանրապետության նախագահն է նշանակում արդարադատության նախարարին»

Արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումը եղել է Հանրապետական կուսակցության քաղաքական որոշումը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց անձամբ նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Դիտարկմանն ի պատասխան, որ արդարադատությունն ամենակոռումպացված, ամենաբարդ ոլորտներից մեկն է, արդյոք կհաջողի՞ երիտասարդ նախարարը, Ա. Հովհաննիսյանը ժամանակ խնդրեց ավելի մանրամասն հարցերի շուրջ խոսել ավելի ուշ.

«Ստանձնելով այս պաշտոնը և քաջ գիտակցելով, որ ոլորտ ու համակարգ եմ գնում և մուտք գործում, ես կարծում եմ, որ ավելի ուշ ժամանակ կունենանք անդրադառնալու այն խնդիրներին ու այն տեսլականին, որ ես ունեմ ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու և բարեփոխումներն իրականացնելու համար»:

Նա նշեց, որ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի բարեփոխումների որոշ հիմքեր դրվել են արդեն նախորդ շրջանում, և այժմ շարունակաբար աշխատանք կտարվի ռազմավարական առաջնահերթությունների շրջանակում:

Թե իր նշանակման հարցում ի՞նչ դեր է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հանրապետության նախագահն է նշանակում արդարադատության նախարարին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս