ՌԴ-ն ֆինանսական օգնություն կտրամադրի սահմանադրական «ոչ»-ի մասնակիցներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին:
Ռուսական շրջանակներին հայացքներն ուղղած հայ ընդդիմադիրներն աղերսում են օգնել իրենց տապալելու սահմանադրական փոփոխությունները՝ վստահեցնելով, որ այդ փոփոխությունների անցկացումից հետո ՀՀ-ն դուրս կպրծնի ռուսական ազդեցության տիրույթից:
Ընդդիմությանը մոտ մեր աղբյուրները վստահեցնում են, որ ՌԴ-ից անպայման ֆինանսական օժանդակություն կտրամադրվի սահմանադրական «ոչ»-ի մասնակիցներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: