Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ PKK-ի
Թուրքիայի հարավային Գազիանտեպ նահանգում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Չարտոնված ցույցի ժամանակ ցուցարարներից մեկը կրակ է բացել, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է:
Նախօրեին Անկարայում բողոքի ակցիա էր անցկացվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ, որոնց մասնակցել էր ավելի քան 1000 մարդ:



