Բաժիններ՝

Ավստրալիան ապաստան կտրամադրի Սիրիայից ու Իրաքից ժամանած ևս 12 հազար փախստականի

Ավստրալիան կընդունի հավելյալ 12 հազար փախստականի, որոնք տուժել են Սիրիայի ու Իրաքի կոնֆլիկտի հետևանքով, հայտնել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:

Ներգաղթյալների գործող քվոտան այս տարի կազմում է 13750 մարդ:

Էբոտի խոսքով՝ հիմնական ուշադրությունը հատկացվելու է կանանց, երեխաներին, հալածանքների ենթարկված փոքրամասնությունների ընտանիքներին, որոնք ապաստան են ստացել Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, հայտնում է AFP-ն:

Բացի այդ՝ Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարը շարունակելու մասին:

«ԴԱԻՇ-ի ոչնչացումը կարևոր է ոչ միայն լուծելու համար Մերձավոր արևելքի մարդասիրական ճգնաժամը, այլև Ավստրալիային ու ողջ աշխարհին սպառնացող վտանգը»,- հայտարարել է Էբոտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930