Բաժիններ՝

Վենեսուելան հայտարարել է 20 հազար սիրիացի փախստականի ընդունելու պատրաստակամության մասին

Վենեսուելան պատրաստ է ընդունել 20 հազար սիրիացի փախստականի, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Ես հանձնարարել են արտգործնախարարին հանդիպել սիրիական համայնքի հետ, քանի որ Վենեսուելան ապաստան կտրամադրի 20 հազար սիրիացի քաղաքացիների»,- հայտարարել է Մադուրոն NTN24 հեռուստաալիքի եթերում, հայտնում է Sputnik գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Մեծ Բրիտանիան պլանավորում է իր տարածքում 5 տարում ապաստան տրամադրել 20 հազար սիրիացու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս