Բաժիններ՝

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 8-15-ը որոշակի սահմանափակումներ են գործելու

Դարյալի կիրճի 134-135 կիլոմետրերին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 8-15-ը որոշակի սահմանափակումներ են գործելու, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտվել են Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից, Դարյալի կիրճի 134-135 կիլոմետրերին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 8-15-ը ավտոտրանսպորտը առանց կանգառի՝ անխափան ռեժիմով կտեղաշարժվի հետևյալ պայմաններին ճշտորեն հետևելու դեպքում: Ժ. 00:00-05:30-ին կարգելվի ցանկացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ժ. 20:30-ից 05:30-ը կարգելվի մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը, ժ. 00:00-ից 05:30-ը կարգելվի կցորդներով, կիսակցորդներով ու 30 նստատեղից ավելի ունեցող ավտոբուսների տեղաշարժը (առատ տեղումների դեպքում երթևեկությունը կարգելվի ժ. 20:30-05:30-ը):

Մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս