Բաժիններ՝

Նյու Յորքի նահանգապետի օգնականը գլխի հատվածում ծանր վնասվածք է ստացել հրաձգության ժամանակ

1 մարդ մահացել ու ևս 1-ը՝ Նյու Յորքի նահանգապետի օգնականը, ծանր վնասվածք է ստացել նախօրեին Աշխատանքի օրը տոնակատարությունների ժամանակ ծագած բռնության ալիքի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրավաբան Քերի Գաբեյը, ով աշխատում էր նահանգապետ Էնդրյու Կուոմոյի մոտ, գլխի հատվածում վնասվածք է ստացել Բրուքլինում երկու բանդաների հրաձգության ժամանակ:
Բրուքլինի մեկ այլ շրջանում 24-ամյա երիտասարդ է սպանվել դանակի հարվածից:

43-ամյա Գաբեյը վնասվել է տեղի ժամանակով ժ. 03:40-ին (Երևանի ժամանակով ժ. 10:40-ին) փողոցում եղբոր հետ քայլելիս: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
«Ես Նյու Յորք նահանգի նահանգապետն եմ, ու ես ոչինչ չեմ կարող անել»,- ասել է Էնդրյու Կուոմոն լրագրողներին հիվանդանոցում իր օգնականին այցելելիս:
Դեռ ոչ ոք չի կալանավորվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս