Բաժիններ՝

Անջեյ Կասպշիկը կժամանի Բաքու՝ քննարկելու սահմանին ստեղծված լարված վիճակը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը անհանգստացած է վերջին շրջանում սահմանում հաճախակի դարձաձ կրակի ռեժիմի խախտման դեպքերից և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում կորուստների թվի աճից: Այս մասին APA գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ գրասենյակից:

ԵԱՀԿ գրասենյակից հայտնել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը այս շաբաթ կժամանի Ադրբեջան:

«Համաձայն ԵԱԿՀ Մինսկի խմբի ու իր մանդատի՝ դեսպան Անջեյ Կասպշիկը պարբերաբար այցեր է կատարում տարածաշրջան: Այս շաբաթ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում նա հանդիպումեր կանցկացնի Բաքվում: Բացի այդ՝ Կասպշիկը պարբերաբար այցեր է կատարում առաջնագիծ՝ մոնիթորինգի անցկացման նպատակով: Նա անհանգստացած է կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպերից ու զոհերի աճող թվից»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էր անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:

Սեպտեմբերի 5-ին Կասպշիկը ժամանել էր Հայաստան, որտեղ հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել սահմանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս