Հիվանդություններ, որոնց մասին կարող է պատմել մեր լեզուն
Աչքերը, ինչպես մենք գիտենք, հանդիսանում են հոգու հայելին, իսկ լեզուն` մեր օրգանիզմի ինդիկատորն է: Առողջ մարդկանց լեզուն բաց վարդագույն է, խոնավ և հարթ մակերեսով` առանց բծերի, խոցերի և ակոսների:
Լեզվի վրա առաջացած փառը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին:
1. Առողջ լեզու
Գույնը համաչափ վարդագույն է, խոնավ, առանց փառի, ակոսների և բծերի: Դա ցուցանիշն է այն բանի, որ ստամոքսը և մարսողական համակարգը լավ են գործում:
2. Թեթև սպիտակ փառ
Վկայում է աղեստամոքսային տրակտի և լյարդի հետ կապված պրոբլեմների մասին: Ավելի ճիշտ ախտորոշման համար հարկավոր է դիմել բժշկի:
3. Սպիտակ փառի ինտենսիվ շերտ
Սպիտակ փառի հաստ շերտը ազդանշան է տալիս, որ օրգանիզմում որոշ համակարգեր լիարժեք չեն կատարում իրենց ֆունկցիաները: Այդ թվում, դա կարող է կվայել վարակային ինֆեկցիայի մասին:
4. Դեղին փառ
Սա լյարդի և լեղապարկի հիվանդության նշանն է:
5. Ծածկված ակոսներով և անհամաչափ գունավորված լեզու
Այսպես կոչված «աշխարհագրական» լեզուն նշան է աղեստամոքսային տրակտի հիվանդության: Եթե ակոսները այնքան խորն են, որ նմանվում են ճաքերի, ապա դա կարող է նշանակել, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է:
6. Գունատ, սպիտակ լեզու
Սպիտակ գույնը կամ գունատությունը վկայում են մարսողական հիվանդությունների մասին: Իսկ չափազանց գունատ և չոր լեզուն հաճախ սակավարյունության նշան կարող է հանդիսանալ:
7. Վառ կարմիր լեզու
Վառ կարմիր գույնի լեզուն գրեթե միշտ վկայում է օրգանիզմում ինֆեկցիայի մասին: Լեզվի վրայի կարմիր կետերը կարող են լինել արյան մեջ բորբոքային պրոցեսների նշան: Իսկ մուգ կարմիր գույնը երիկամների աշխատանքի խախտման կամ օրգանիզմի ինտոկսիկացիայի:
8. Կարմիր ծայրով լեզուն
Լեզվի ծայրը սրտի շրջանի ինդիկատորն է:
9. Եզրերը կարմիր լեզու
Վկայում է չափից ավելի յուղոտ մթերքի և ալկոհոլի օգտագործման մասին:
10. Մանուշակագույն լեզու
Հաճախ այս գույնը առաջանում է վիտամին В2-ի պակասից:
11. Կապտախտավոր լեզու
Կապտախտավոր լեզուն լուրջ ազդանշան է: Պետք է շտապ դիմել բժշկի: Սա նշան է այն բանի, որ հյուսվածքներին բավարար չափով թթվածին չի մատակարարվում: Ինչպես նաև կարող է վկայել, սրտանոթային համակարգի հիվանդությունների մասին:
12. Դեղին լեզու
Եթե դեղնությունը երկար ժամանակ չի անցնում, ապա դա հանդիսանում է լյարդի և լեղապարկի հիվանդության նշան: Իսկ եթե դեղին է լեզվի առջևի մասը, ապա դա հեպատիտի նշան է:
13. Կանաչավուն լեզու
Կանաչավուն փառը կարող է առաջանալ ուժեղ թունավորումից, այդ թվում նաև ալկոհոլային ինտոկսիկացիայից:
Հին չինացի բժիշկները վստահ էին, որ լեզուն հանդիսանում է սրտի շարունակությունը, դրա համար շատ կարևոր է հետևել դրա վիճակին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը