Մինչև 17-րդ դարը գեյշաները տղամարդիկ էին. հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին
1. Աշխարհում 100 աղջկա հաշվով ծնվում է 107 տղա:
2. Նորածին տղաների մոտ 25 տոկոսով ավելի մեծ է մահանալու հավանականությունը, քան նորածին աղջիկների:
3. Աշխարհում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 64.52 տարի է (կանայք – 68.76):
4. Քաղաքակիրթ երկրներում տղամարդկանց մահվան ամենատարածված պատճառը սրտանոթային հիվանդություններն են:
5. Տղամարդկանց 1 երրորդը տարբեր պատճառներով թլպատված են:
6. Տղաների մոտ 3-4 անգամ ավելի շատ է ախտորոշվում «աուտիզմ», քան աղջիկների մոտ:
7. Անչափահաս տղաները 4 անգամ ավելի հաճախ քան աղջիկները թողնում են դպրոցը և կազմում են «դժվար երեխաների» 75 տոկոսը:
8. Աշխատավայրում մահացածների 64 տոկոսը տղամարդիկ են:
9. Մինչև 1900թ. ամբողջ աշխարհում սանիտար տղամարդիկ ավելի շատ էին, քան բուժքույր կանայք: Այժմ նրանք 10 տոկոսից պակաս են:
10. Տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են ալկոհոլ չարաշաքում, քան կանայք և 2 անգամ ավելի շատ թմրանյութ:
11. Տղամարդկանց 4 անգամ ավելի շատ են սպանում, քան կանանց: Տղամարդիկ կանանցից
10 անգամ շատ են սպանություն կատարում:
12. Գրեթե յուրաքանչյուր երկրում տղամարդիկ կանանցից 2 անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում: Որոշ երկրներում (Ռուսաստան, Բրազիլիա) տղամարդկանց շրջանում ինքնասպանության մակարդակը 6 անգամ ավելի բարձր է, քան կանանց շրջանում:
13. Միջին հասուն տղամարդը 50 տոկոսով ավելի մկանային զանգված ունի, և 50 տոկոսվ ավելի պակաս յուղ, քան միջին հասուն կինը:
14. Ի սկզբանե գեյշաները տղամարդիկ էին, այսպես կոչված տայկոմոտիները: Մինչև 17-րդ դարը նրանք ծառայում էին որպես ծաղրածուներ ճապոնացի ֆեոդալների մոտ: Առաջին կին գեյշաները ի հայտ են եկել 18-րդ դարի կեսերին:
15. Որոշ մարդաբանների կարծիքով տղամարդու հայրությունը գիտակցելու կարողությունը հանդիսանում է մարդու և կենդանու առանցքային տարբերություններից մեկը:
16. «Հայր» տերմինը բացառապես օգտագործվել է կրոնի և գաղափարախոսության մեջ: Այդպես է դասավորվել հին աշխարհում: Հռոմեական իրավունքում ընտանիքի հայրը մյուս անդամների համեմատ ուներ առավելագույն իրավունքներ (նույնիսկ կյանքի և մահվան իրավունք), և միջնորդ էր համարվում նրանց և հասարակական ինստիտուտների միջև:
Պատրաստեց Անի Գաբուզյանը