«Բավարիան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առատաձեռն առաջարկը Թոմաս Մյուլլերի տրանսֆերի վերաբերյալ. Ռումենիգե
Մյունհենցիների ղեկավարը հաստատել է, որ «կարմիր սատանաներն» ամռանը շատ էին ցանկանում ձեռք բերել հարձակվողին:
«Ես խոսում եմ շատ մեծ գումարի մասին, և, եթե ես լինեի բանկային աշխատող, ապա, իհարկե, կընդունեի այդ առաջարկը: Բայց մենք ֆուտբոլային ակումբ ենք, մենք ինքներս մեզ թույլ տվեցինք փակել դուռը, և արեցինք դա»,- մեկնաբանել է
Ռումենիգեն «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը Թոմաս Մյուլլերի տրանսֆերի վերաբերյալ:
Ըստ մամուլի տարբեր տվյալների՝ «Յունայթեդը» ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 85-100 մլն եվրո:
Ավելի վաղ Ռումենիգեն հաստատել էր, որ Մյուլլերն իր ողջ կարիերան կանցկացնի «Բավարիայում», իսկ դրա ավարտից հետո կմնա ակումբի կառույցում:
Բունդեսլիգայի մեկնարկային 3 տուրերում Թոմասը խփել է 5 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը