Վիկտոր Վալդեսն ասում էր, որ Լուի Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր պրոբլեմն է. «Չելսիի» հարձակվող Պեդրո
Իսպանացի դարպասապահն օգնել է «Բարսելոնայի» իր գործընկերոջն ընտրություն կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև:
«Վիկտորն ինձ ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաշալի ակումբ է և ունի հիասքանչ երկրպագուներ, իսկ միակ խնդիրը հանդիսանում է գլխավոր մարզիչը,- խոստովանել է Պեդրոն` Marca-ին տված հարցազրույցում:
Ինձ իսկապես դուր չի գալիս նրա վերաբերունքն Իսպանիայի հավաքականի իմ գործընկերների` հատկապես Վիկտորի հանդեպ, ով ինձ համար միշտ եղել է պրոֆեսիոնալիզմի օրինակ:
Նրա և Դե Խեայի հետ անարդար են վարվում: Սակայն իմ` «Չելսի» տեղափոխվելու որոշման վրա այլ գործոններ են ազդել: Ես տեսնում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իմ տեղափոխման հարցում լուրջ քայլեր չի ձեռնարկում, նրանք անընդհատ ժամանակ էին ձգձգում, իսկ ինձ պետք էր ակումբ, որտեղ ես կսկսեի նոր մրցաշրջանը: «Չելսին» ավելի վճռական էր գործում»:
Վալդեսը չի հայտնվել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում, իսկ Դե Խեայի տրանսֆերը ձախողվեց:
«Չելսիի» կազմում Պեդրոն անցկացրել է 2 հանդիպում, խփել է 1 գնդակ և կատարել է 2 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը