Բաժիններ՝

Շեքիի ուժեղ երկրաշարժի հետևանքով 200 տուն է վնասվել

Ադրբեջանի Շեքի քաղաքում ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ճաքեր են առաջացել ավելի քան 200 տներում, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Շեքիի գործադիր իշխանւթյան ղեկավարի օգնական Զիյա Վելիևին:

Նշվում է, որ երկրաշարժից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բնակիչների խնդրանքով տներում ուսումնասիրել են ստեղծված վիճակը:

Նախնական դիտումների արդյունքում պարզվել է՝ ավելի քան 250 տներում ճաքեր են գոյացել:

Որոշ տներ, դպրոցներ ու մանկապարտեզներ վթարային վիճակում են հայտնվել:
APA-ի տեղեկություններով՝ Օղուզի շրջանի Պադար, Մուխաս, Ղարաբուլաղ, Քերիմլի գյուղերում առաջացել են փոքր ու մեծ ճաքեր: Որոշ տների պատեր փլվել են:

trend_qala_080414_23

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս