Մենք դատապարտում ենք անմեղ քաղաքացիական անձանց դեմ կանխամտածված գործողությունները. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության վերաբերյալ՝ դատապարտելով շփման գծում քաղաքացիական անձանց դեմ կանխամտածված գործողությունները:
«Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում անմեղ քաղաքացիական անձանց դեմ կանխամտածված գործողությունները: Մենք հանդես ենք գալիս կոնֆլիկտը բանակցություններով կարգավորելու օգտին»,- գրել է ամերիկացի դիվանագետը: