Մերկելը ասել է՝ ինչպես լուծել ներգաղթյալների խնդիրը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ երկրներում ներգաղթյալների ոչ հավասարաչափ բաշխումը շարունակում է մնալ եվրոպական միգրացիոն քաղաքականության ամենասուր հարցը:
«Հատկանշական է, որ ներկայում փախստականների գրանցման գործընթացը ԵՄ արտաքին սահմաններին չի գործում: Չի կարելի թույլ տալ նաև, որ դեպքերի մեծամասնությունում վերջին շրջանում փաստականները ժամանում են միայն որոշ երկրներ, որոնց թիվը քիչ է: Ողջ Եվրոպային տրամադրվում են պահանջներ՝ որոշակի երկրների տնտեսության մակարդակով ու չափով»,- Berliner Morgenpost թերթին տված հարցազրույցում հայտարարել է կանցլերը:
Կանցլերի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է օգնել երկրներին ԵՄ արտաքին սահմաններում գրանցել ժամանող փախստականներին: Հետո հարկավոր է արագ գնահատել, թե ով կարող է մնալ, ով է փախչում պատերազմից կամ քաղաքական հետապնդումից և թե ով է ԵՄ գալիս տնտեսական նպատակառումներով:
Նրանք, ովքեր ունեն մնալու հեռանկարներ, պետք է ապագայում տեղաբաշխվեն ԵՄ երկրների միջև, հավելել է նա:
Հարցին՝ կարող է արդյոք Մերկելը բացառել հարկերի բարձրացումը Գերմանիայում՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ, կանցլերը ասել է. «Մեր առջև ազգային խնդիր է դրված: Դաշնությունը, երկրամասերը, կոմունաները գիտակցում են, որ նրանք միավորված են պատասխանատվությամբ ու նրանք պատրաստ են ֆինանսական բեռի արդարացի բաշխման: Մենք սա կհաղթահարենք»: