Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ի տարածքում հրաժարվել դոլարից ու եվրոյից
«Կոմերսանտը» հայտնում է, որ Ռուսաստանի Նախագահ Պուտինը օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկվում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում:
Այս օրենքով նախատեսվում է միասնական ֆինանսական շուկա ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի և ԱՊՀ-ի այլ երկրների միջև:
Պուտինի այս օրինագծով առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա դոլարից ու եվրոյից հրաժարվել հաշվարկների ժամանակ` որպես «միջանկյալ արժույթ»:
Ավելի վաղ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2025 – 2030թթ դրությամբ փոխադարձ վճարումների անցնել միայն ազգային արժույթներով` ռուբլիով, բելառուսական ռուբլիով, դրամով ու տենգեով:
Թարգմանությունը` Tert.am-ի