Բաժիններ՝

Արևմուտքի նպատակը Լիբայում ու Իրաքում խաղաղությունը չէ, այլ նավթի նկատմամբ վերահսկողությունը. Էրդողան

Արևմտյան երկրները Իրաք ու Լիբիա խաղաղություն ու ազատություն չեն բերում, այլ ձգտում են տիրանալ այդ երկրների նավթային հարստություններին, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Արևմուտքը, որը չի կարողանում հաղթահարել Սիրիայի, Լիբիայի ու Իրաքի փախստականների հոսքը, պնդում է, թե այդ երկրներ է տանում ազատություն, խաղաղություն ու բարգավաճում:

Սակայն այդ հայտարարություններն արդեն ոչ ոքի չեն համոզում: Լիբիայում, Իրաքում կա նավթ, որի արդյունահանումը Արևմուտքը ցանկանում է վերահսկել:

Իրաքի նավթի 80%-ը ներկայում արևմտյան ընկերությունների ձեռքում է: Նույնը տեղի է ունենում նաև Լիբիայում»,- հայտարարել է Էրդողանը G20-ի շրջանակում գործարարների ֆորումի բացմանը:

Նրա խոսքով՝ հիմա Թուրքիայում է գտնվում մոտ 2 մլն փախստական, ու երկիրն իրենց կախված ամեն ինչ անում է նրանց օգնելու համար:

«Մենք մարդ ենք ու չենք կարող թողել ռումբերի տակ մահանալ նրանց, ովքեր փախչում են մահից»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս