«Հղիներին խաբելու նոր ձև են գտել». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մի շարք պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձև են գտել: Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել: Հղում են կատարում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքին, թե իբր այն լրացվել է և դրանում կա դրույթ, համաձայն որի՝ բժիշկներին արգելվում է մինչև պտղի 30 շաբաթական դառնալը ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Զավեշտալին, սակայն այն է, որ նաև զգուշացնում են հղիներին՝ եթե այսպես կոչված պետական վճարում անես՝ 6000 դրամ, ապա այդ դեպքում բժիշկներն արդեն իրավունք ունեն՝ հայտնելու մանկիկի սեռը»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930