Բաժիններ՝

Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ. կան վիրավորներ. news.am

Հակառակորդն այսօր` սեպտեմբերի 2–ի երեկոյան, կրկին սկսել է ինտենսիվ կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ NEWS.am–ի տեղեկություններով` Կոթի գյուղում կրակոցների հետեւանքով կան վիրավորներ։

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ գյուղից կանչ են ստացել և մեքենա են ուղարկել` վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն դեռ պարզ չէ, թե վիրավորները քանիսն են և ինչ վիճակում են։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը կրակում է Տավուշի հատվածում ընդհանուր ճակատի երկայնքով։

«Կրակոցներն այս պահին էլ են ընթանում, կրակում են հիմնականում բոլոր տեսակի հրաձգային զենքերից, իրավիճակը վերահսկելի է»,– ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930