Բաժիններ՝

Քրոջ ամուսինը դանակով և բռունցքներով հարվածել է մորն ու եղբորը

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, 1987 թ. ծնված Կարեն Պ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում, Վարդենիկ գյուղում քրոջ ամուսինը` 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ն, տանը, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր եղբայր` 1980 թ. ծնված Հենրիկ Պ.-ի ձախ բազկի հատվածին և մեկ անգամ բռունցքով հարվածել մոր` 1958 թ. ծնված Սիրանուշ Պ.-ի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Սիրանուշ Պ.-ին և Հենրիկ Պ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս