Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է դպրոցի տնօրենի տեղակալ. news.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/zarzand-liska.jpg)
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են դպրոցից:
Տնօրենի խոսքով՝ Զարզանդ Նիկողոսյանը երկու կարմիր դիպլոմ ունի, մանկավարժ-մարզիչ է:
«Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, իր մարդկային եւ մասնագիտական կարողությունների համար էլ անձամբ ես հրավիրել եմ դպրոցում աշխատելու: Բացի դրանից՝ նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում, երեխաները, ծնողները»,- ասել է դպրոցի տնօրենը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: