Բաժիններ՝

Լիբիան արգելել է Իրանի քաղաքացիների մուտքն իր երկիր

Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը արգելել է երկիշխանություն ունեցող երկիր Եմենի, Իրանի, Պակիստանի քաղաքացիների մուտքը, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ արգելվել էր երկիր մուտք գործել Սուդանի, Բանգլադեշի, Պաղեստինի ու Սիրիայի քաղաքացիներին:

Նշվում է, որ արգելող միջոցառումը ընդունվել է, որպեսզի պահպանվի «ազգի անվտանգությունն ու կայունությունը»:

Գործակալության տվյալով՝ Լիբիայի բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը բազմիցս մեղադրել է վերոնշյալ երկրների քաղաքացիներին իսլամիստների խմբավորումներին անդամագրվելու մեջ:

Լիբիան 2011թ. զինված կոնֆլիկտի ժամանակ Մուամմար Քադաֆիին սպանելուց հետո ճգնաժամի շրջան է ապրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս