2 եղբայրները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/shtap7-e1352380633233.jpg)
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերն անց Բյուրեղավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժիններ ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ:
Բյուրեղավան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 25-ամյա Ռոման և 26-ամյա Արմեն Ստեփանյաններն են:
Ըստ բժշկի հայտարարության՝ նրանցից մեկը գտնվում է ծանր կայուն, իսկ մյուսը՝ միջին ծանր վիճակում և ի վիճակի չեն կատարվածի վերաբերյալ այս պահին տեղեկություններ հայտնել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: