Բաժիններ՝

Բաքվի դատարանը լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտեց 7,5 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը այսօր լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտեց 7,5 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լրագրողին մեղավոր են ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման:

Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են: Հիշեցնենք, որ երեկ նա դատարանում հանդես էր եկել վերջին խոսքով, որտեղ հայտնել էր օրենքի բազմաթիվ խախտումների մասին, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ էին տվել հետաքննության ու դատական գործընթացի ընթացքում: Նրա ելույթն ընդհատվել էր:
«Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող լրագրողը ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս:

Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930