![](/banners/BeFunky-design.jpg)
Պատահար՝ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/vtar8.jpg)
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես C-220» մակնիշի 05 LU 273 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսի մեջ ( մոտ 7 մ.). ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ռ. Ա.-ին պատկանող ավտոմեքենան: