Լեհաստանում հայտնաբերել են 300 տոննա ոսկով լի նացիստական զրահագնացքը. ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում
Լեհաստանում նացիստական ոսկով լի զրահագնացքի որոնողական աշխատանքների տարածքը ոստիկանների կողմից շրջափակվել է 5 կմ շառավղով: Իշխանությունները, սակայն, նախկինի պես չեն հայտնում գնացի գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատները:
Լեհաստանի կառավարությունը պատրաստվում է աշխարհին ներկայացնել սենսացիոն գտածոն: Մի քանի օր առաջ լքված թունելներից մեկում հայտնաբերվել էր լեգենդար գնացքը: Իշխանությունները 99 %-ով վստահ են, որ իրենց հաջողվել է պարզել ոսկիներով լի զրահագնացքի գտնվելու վայրը:
LifeNews-ի տեղեկություններով՝ գնացքը հայտնաբերվել է Քսենժ դղյակից ոչ հեռու՝ Վալբժիխ քաղաքի մերձակայքում գտնվող թունելներից մեկում: Երկրի իշխանությունները արգելել են ինքնուրույն կատարել պեղումներ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել:
Այն վայրում, որտեղ ենթադրաբար թաքցված է երկաթուղային գնացքը՝ Երրորդ ռայխի ոսկիներով ու թանկարժեք զարդերով, հավաքվում են լրագրողներ, պատմաբաններ, հետաքրքրասերներ: Ոմանք ենթադրում են, որ գնացքը կարող էր արգելափակվել Վրոցլավի երկաթուղային ճանապարհի թունելի 61-65-րդ կիլոմետրերի միջև: Այդ հատվածում երկաթուղին երկու կողմից շրջապատում են բազմաթիվ բլուրներ: Հետազոտողները ենթադրում են, թե հենց դրանցից մեկում էլ գտնվում է «ոսկե էշելոնով» թունելը:
Լեհական ԶԼՄ-ները նշում են, որ 300 տոննա գանձերով լի գնացքի մասին լեգենդները վաղուց են պտտվում: Այն իբր անհետացել էր Քսենժ դղյակից ոչ հեռու՝ դուրս էր եկել Վրոցլավից, երբ մոտեցել էին խորհրդային զորքերը: Երկաթուղային ճանապարհի 61-րդ կիլոմետրում գնացքի հետքերը կորել էին:
Տարածքում ներկայում պարեկություն են անում ոստիկանները, քանի որ բահերով զինված բազմաթիվ մարդիկ են գնում տեղանքն ուսումնասիրելու:
Տեղի օրենքներով, սակայն, գանձեր որոնողները ոչ մի իրավունք չեն ունենալու հայտաբերված գանձերի նկատմամբ: Միայն 2 մարդ, ովքեր հայտնաբերել են «ոսկե էշելոնը», ձևակերպել են իրենց իրավունքը, որի համաձայն՝ պեղումների դրական արդյունքի դեպքում իրենք ստանալու են գանձերի 10 %-ը:
Հիշեցնենք, որ գանձերի տեղը պարզած տղամարդիկ՝ մի լեհ ու գերմանացի, հայտարարել էին, որ ցանկանում են իրենց վերցնել հայտնաբերված գանձի 10%-ը: