Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 1 մարդ սպանվել է, կան վիրավորներ

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է 1 մարդ, 2 ադրբեջանցի վիրավորվել է, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:

Տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիների միջև վեճը ծագել է նախօրեին՝ ժ. 15:30-ին:

Կռվի ժամանակ դանակի հարված է ստացել 32, 31 ու 28 տարեկան 3 ադրբեջանցի: Նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին, մյուսներին տեղափոխել են Մարինյան հիվանդանոց:

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս