Բաժիններ՝

Ջոն Սթոունզը «Էվերթոնի» ղեկավարությանը տրանսֆերի հարցում է ներկայացրել

Լիվերպուլյան ակումբի պաշտպանը ցանկանում է փոխել ակումբը` մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:

Սթոունզը դժգոհ է, որ «Էվերթոնը» խանգարում է իրեն` «Չելսի» տեղափոխվել, հաղորդում է Sky Sports-ը: Ըստ աղբյուրի տեղեկության, 21-ամյա պաշտպանը «Էվերթոնի» ղեկավարությանը պաշտոնական հարցում է ներկայացրել` իրեն տրանսֆերի հանելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, «Չելսին» 3 առաջարկություն է արել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: «Կապույտները» պատրաստ են եղել Սթոունզի համար վճարել 42 մլն եվրո:

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը երեքշաբթի հայտարարել է, որ նոր մրցաշրջանում հույս է դնում Սթոունզի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս